Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i213472-Իրանը_դատապարտել_է_ԱՄՆ_ի_ռազմական_հարձակումները_Իրաքի_և_Սիրիայի_վրա
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց.- Իրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2024 08:22 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց.- Իրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա։

«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ» խորագրով Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Սիրիայի եւ Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին ասել է. - ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անօրինական է և չարդարացված և ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու հիմնարար սկզբունքները, հատկապես ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության բացահայտ խախտում է։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պետք է հարգեն Իրաքի կառավարության որոշումը՝ դադարեցնել  ռազմական ներկայությունը և դուրս բերել ուժերն այդ երկրից:

Իրավանին ասել է․- Այն պնդումները, թե Իրաքում և Սիրիայում Իրանի բազաները հարձակման են ենթարկվել, անհիմն են և նման պնդումները արվում են ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից ուշադրությունը շեղելու համար։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է․- Իրանը երբեք չի ձգտել ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները ներքաշել Իրաքի տարածք և հավատարիմ է Իրաքի անկախությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Դա է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական դիրքորոշումը։