Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/iran-i213498-Իրանը_մերժել_է_ԱՄՆ_ի_կողմից_հնչեցված_անհիմն_մեղադրանքները
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 06:09 Asia/Tehran
  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները։

ԱԽ հերթական նախագահին ուղղված նամակում, Իրավանին նշել է․ «Դատապարտելով փետրվարի 2-ին Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողություններն Իրանը մերժում է իր զինված ուժերի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները»։ 
Դիվանագետը հավելել է․ «Ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են խաղաղ բնակիչները և կարևոր ենթակառուցվածքներ, պատճառելով մարդկային մեծ թվով կորուստներ։ Նման անօրինական գհործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ կետը և միևնույն ժամանակ սպառնում տարածաշրջանի  ու միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»։ 
Իրավանին նշել է․ «Իրաքն ու Սիրիան նույնպես դատապարտել են իերնց տարածքների դեմ ուղղված ԱՄՆ-ի ռոզմական գործողությունները․, որոնցով ակնհայտորեն խախտվել են երկու երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հետևաբար, նամակը, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ԱՄՆ-ն ուղղել է ԱԽ-ին, չունի որևէ իրավական հիմք և չի լեգիտիմացնում Վաշինգտոնի գործողությունները»։