-
Իրանի ԱԳ նախարար. Տարածաշրջանի Դիմադրության խմբերը գործում են անկախ
Հունվար 15, 2024 06:47Նշելով, որ Գազայի վրա հարձակումների արդյունքում Սիոնիստական ռեժիմը չի հասել իր կողմից հայտարարված նպատակներից ոչ մեկին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Տարածաշրջանի, այդ թվում՝ Եմենի Դիմադրության ուժերը գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում»։
-
Ձմռան գեղեցությունն՝ Իրանի Արդաբիլում և Թալիշում
Հունվար 14, 2024 15:31Ձմռան գեղեցությունն՝ Իրանի Արդաբիլում և Թալիշում
-
Guardian. Իրանը Արևմտյան Ասիայի ամենամեծ ուժն է
Հունվար 14, 2024 14:54Բրիտանական «Գարդիան» պարբերականը Եմենի վրա Վաշինգտոնի և Լոնդոնի վերջին հարձակումները շրջադարձային է համարել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Արևմուտքի շարունակական անհաջողությունների մեջ և Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է որպես տարածաշրջանի գերակա ուժ։
-
Իրանում տեղի է ունեցել շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը
Հունվար 14, 2024 14:39Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցը:
-
Սիստան և Բելուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության չորս հեղինակ է ձերբակալվել
Հունվար 14, 2024 13:43Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության 4 հեղինակի ձերբակալության մասին։
-
Քանանի. Իրանը միշտ պաշտպանել է «Մեկ Չինաստան» սկզբունքը
Հունվար 14, 2024 12:51Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանը միշտ պաշտպանում է «Մեկ Չինաստան» սկզբունքը։
-
Ռայիսի. Պաղեստինը դարձել է մարդկության աշխարհի առաջին խնդիրը
Հունվար 14, 2024 12:50Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը «Ալ-Աքսայի փոթորիկը» թեմայով միջազգային համաժողովում ընդգծել է՝ Պաղեստինը դարձել է մարդկության աշխարհի առաջին խնդիրը։
-
Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի զեկուցողը հայտարարել է, որ Քերմանի հարձակումն ահաբեկչություն էր
Հունվար 14, 2024 06:32Պատասխանելով սոցիալական իրավունքների և ազատությունների հարցով ԻԻՀ նախագահի օգնականի նամակին, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի զեկուցողն ընդունել է, որ Քերմանում տեղի ունեցածը եղել է ահաբեկչություն։
-
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան. Եմենի Անսարալլահն ունի անհրաժեշտ ուժ՝ իր ժողովրդին և երկիրը պաշտպանելու համար
Հունվար 14, 2024 06:20Նշելով, որ ԱՄՆ-ում իր լոբբիստական մեխանիզմների միջոցով Իսրայելը կարողացել է ստիպել ամերիկյան կառավարությանը ուղղակիորեն միջամտել պատերազմին, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հավելել է. «Եմենի Անսարալլահն ունի անհրաժեշտ ուժ՝ իր ժողովրդին և երկիրը պաշտպանելու համար»:
-
Բաքվի լրատվամիջոցների լկտի արձագանքը Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերին
Հունվար 13, 2024 14:55Բաքվի Telegraph կայքը, անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքերին՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ Թեհրանի աջակցության մասին, գրել է. «Հայաստանում Իրանի դեսպանը հերթական անգամ հանդես է եկել իր ծառայության վայրը հանդիսացող երկրին (Հայաստանին) աջակցելու ժեստով»։