Իրանի ԱԳ նախարար. Տարածաշրջանի Դիմադրության խմբերը գործում են անկախ
Նշելով, որ Գազայի վրա հարձակումների արդյունքում Սիոնիստական ռեժիմը չի հասել իր կողմից հայտարարված նպատակներից ոչ մեկին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Տարածաշրջանի, այդ թվում՝ Եմենի Դիմադրության ուժերը գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում»։
Կրոնական առաջնորդների և ուրբաթօրյա իմամների հետ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայրում կայացած հանդիպմանը, նշելով, որ նահատակ Սոլեյմանին համաշխարհային մասշտաբով ահաբեկչության դեմ պայքարի հերոս էր, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Տարածաշրջանի Դիմադրության խմբերը գործում են անկախ և Իրանից որևէ հրաման չեն ստանում»:
Նշելով, որ ԻԻՀ գերագույն առաջնորդի ռազմավարական ուղղորդումն առանձնահատուկ նշանակություն ունի, Աբդոլլահյանը հավելել է. «Այդ առաջնորդության իմաստուն և խոհեմ լինելու փաստն ընդունում են նաև տարածաշրջանի և աշխարհի կառավարական և ոչ կառավարական շրջանակները»:
Անդրադառնալով Արևմտյան Ասիայում Դիմադրության առանցքի դերին, Ամիր Աբդոլլահյանն ըդնգծել է այդ ճակատի գործողության շրջանակը ճանաչելու անհրաժեշտությունը և խոսելով միջազգային դերակատարների վիճակի մասին, ասել. «Ներկա բարդ իրավիճակում, որտեղ իր դերն ունի նաև Դիմադրությունը, աշխարհն ականատես եղավ, որ միայն մեկ ազատագրական դիմադրության խումբ՝ ՀԱՄԱՍ-ը, հոկտեմբերի 7-ի գործողության ժամանակ փլուզեց օկուպանտ ռեժիմի քաղաքական անվտանգության կառույցը»:
Աբդոլլահյանը հավելել է. «Չնայած 100 օր շարունակվող սարսափելի ռմբակոծությունների ընթացքում ավելի քան 25000 քաղաքացիների, հատկապես կանանց ու երեխաների սպանությանը, Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին»:
Նշելով, որ ԱՄՆ-ն մեծ սխալ է գործում՝ աջակցելով Սիոնսիտական ռեժիմին, Աբդոլլահյանը հավելել է. «Իսրայելի ռեժիմը և նրա կողմնակիցները կարծում էին, թե կարող են կարճ ժամանակահատվածում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Սակայն նրանց հաշվարկները սխալ էին»: