Բաքվի լրատվամիջոցների լկտի արձագանքը Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերին
https://parstoday.ir/hy/news/iran-i212274-Բաքվի_լրատվամիջոցների_լկտի_արձագանքը_Հայաստանում_Իրանի_դեսպանի_խոսքերին
Բաքվի Telegraph կայքը, անդրադառնալով  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքերին՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ Թեհրանի աջակցության մասին, գրել է. «Հայաստանում Իրանի դեսպանը հերթական անգամ հանդես է եկել իր ծառայության վայրը հանդիսացող երկրին (Հայաստանին) աջակցելու ժեստով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 14:55 Asia/Tehran
  • Բաքվի լրատվամիջոցների լկտի արձագանքը Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերին

Բաքվի Telegraph կայքը, անդրադառնալով  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքերին՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ Թեհրանի աջակցության մասին, գրել է. «Հայաստանում Իրանի դեսպանը հերթական անգամ հանդես է եկել իր ծառայության վայրը հանդիսացող երկրին (Հայաստանին) աջակցելու ժեստով»։

Նշենք, որ Հայաստանում Իրանի դեսպանը, ի պատասխան Զանգեզուրի միջանցքի ստեղծման պնդման մասին լրագրողների հարցին, եւս մեկ անգամ ընդգծել էր, որ այս կեղծ ծրագիրը համարում է «Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում»։

Սոբհանին ասել է. «Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ինքնիշխանությանը։ Մենք համաձայն չենք այն բանի հետ, որը խախտում է Հայաստանի ազգային ինքնիշխանության իրավունքը»։

Սոբհանին հավելեց. «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը մեզ համար ընդունելի չէ»։