Իրանում տեղի է ունեցել շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i212312-Իրանում_տեղի_է_ունեցել_շագանակագեղձի_քաղցկեղի_ախտորոշման_նոր_ռադիոդեղամիջոցի_շնորհանդեսը
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2024 14:39 Asia/Tehran
  • Իրանում տեղի է ունեցել  շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցը:

Սննդամթերքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտում գիտելիքահենք արտադրանքի երկրորդ ցուցահանդեսում  Իրանի փոխնախագահ և  ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի և գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության գծով Իրանի փոխնախագահ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադիի ներկայությամբ տեղի ունեցավ Փարս իզոտոպ ընկերությունում արտադրված PARS-TECTO-PSMA ֆիրմային անվամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը։ 

Հարկ է նշել, որ Իրանում արտադրվող ախտորոշման և բուժման ռադիոդեղամիջոցների լավ որակի և բարձր չափանիշների շնորհիվ, բացի հարևան երկրներից, այդ ռադիոդեղամիջոցները պահանջված  են նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրներում, որոնց արտահանումն այս երկրներ ներառված է օրակարգում։