-
«Սպասարկության սեղան»Թեհրանի նահանգապետի ,կուսակալի և պատգամավոր Արա Շահվերդյանի ներկայությամբ
Հունվար 09, 2024 10:18«Սպասարկության սեղան»Թեհրանի նահանգապետի ,կուսակալի և պատգամավոր Արա Շահվերդյանի ներկայությամբ։
-
Իրանը դատապարտել է Լիբանանի Հեզբոլլահի հրմանատար՝ Ուասամ Հասան Թավիլի սպանությունը
Հունվար 09, 2024 08:28Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է լիբանանյան Հեզբոլլահի ջիհադական հրամանատարներից Ուասամ Հասան Թավիլին սպանելու Սիոնիստական ռեժիմի գործողությունը։
-
Իրաննը զգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում ցանկացած սադրիչ քայլի դիմելու կապակցությամբ
Հունվար 09, 2024 07:01Մերժելով Կարմիր ծովի մասին Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի պնդումները, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ցանկացած սադրիչ կամ անպատասխանատու գործողության դեմ, որը կարող է վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։
-
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր հանդիպելու է Ղոմ քաղաքի ժողովրդի հետ
Հունվար 09, 2024 06:321978 թվականի հունվարի 9-ին Ղոմ քաղաքի ժողովրդի պատմական ապստամբության տարելիցի առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր հանդիպելու է Ղոմ քաղաքի ժողովրդի հետ։
-
Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի բողոքի նամակը՝ ուղղված Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին
Հունվար 08, 2024 15:02Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին (FATF) ուղղված բողոքի նամակում պահանջել է հանել Իրանի Իսլամական Հանրապետության անվանումը թիվ 7 հանձնարարականի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հետ կապված այս կառույցի այլ փաստաթղթերից։
-
Մեկնարկել է «Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման և արժեքների հրատարակման հիմնադրամի» ձեռքբերումների ցուցահանդեսը
Հունվար 08, 2024 14:23Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայությամբ Ղազվինում տեղի է ունեցել Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման և արժեքների հրապարակման գլխավոր վարչությունում վիրտուալ տարածքի երեք ձեռքբերումների շնորհանդեսը։
-
Ռայիսի.ԻԼԻՊ-ն ինչպես սիոնիստները Գազայում, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին
Հունվար 08, 2024 13:40Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահ Ռոստամ Էմամալիի հետ հանդիպման ժամանակ նշելով,որ վերջին երկու տարում Թեհրանի և Դուշանբեի հարաբերությունները ցանկալի մակարդակում են զարգացել և խորհրդարանական համագործակցության զարգացումը կարևոր է և հիմք է հանդիսանում քաղաքական և տնտեսական համագործակցության համար, Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը։
-
Սուրբ Ծննդյան տոնական օրերին հայերը դատապարտել են Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
Հունվար 08, 2024 13:30Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես մյուս Առաքելական եկեղեցիներում, հունվարի 6-ին, հայերը նշել են Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
-
Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ հայտարարությանը
Հունվար 08, 2024 13:13Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր արձագանքելով Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ հայտարարությանը, ընդգծել է, որ առևտրային և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համար։
-
Թեհրանն ու Մոսկվան ամբողջությամբ հրաժարվել են SWIFT-ից. Իրանի Կենտրոնական բանկ
Հունվար 08, 2024 12:54Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը, ուստի այժմ բանկերը կարող են իրականացնել ուղղակի գործառնություններ: Այդ մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։