Սուրբ Ծննդյան տոնական օրերին հայերը դատապարտել են Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i212012-Սուրբ_Ծննդյան_տոնական_օրերին_հայերը_դատապարտել_են_Քերմանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումը
Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես մյուս Առաքելական եկեղեցիներում, հունվարի 6-ին, հայերը նշել են Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 13:30 Asia/Tehran

Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես մյուս Առաքելական եկեղեցիներում, հունվարի 6-ին, հայերը նշել են Քրիստոսի Սուրբ Ծնունդը։

Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս․ Պատարագի մասնակիցները Իրանի ժողովրդին և քրիստոնյա համայնքին մաղթել են խաղաղություն, անվտանգություն և միասնություն։

Թավրիզում Iranpress-ի թղթակցին տված զրույցում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Գրիգոր Արք․ Չիֆթճյանը շնորհավորելով Ամանորի կապակցությամբ,  նշել է, որ բոլոր կրոնների ընդհանրությունը հանդերձյալ կյանքի գոյությունն է և քրիստոնեությունն ու իսլամը և ընդհանրապես միաստվածային կրոնները հավատում են Աստծո սուրբ էության գոյությանը:

Դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, Արք․ Չիֆթճյանը նշել է, որ հայերը շատ արագ դատապարտեցին Քերմանի Նահատակաց գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և այս հանցագործությունը նահատակ Սոլեյմանիի նկատմամբ իմպերիալիզմի վախի մասին է վկայում։

Հունվարի 3-ին, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով նահատակվել է 92 մարդ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են։