Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ. Հզոր Իրանը կախված է առաջնորդի առանցքի շուրջ միասականությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i248400-Իրանի_Իսլամական_Խորհրդարանի_նախագահ._Հզոր_Իրանը_կախված_է_առաջնորդի_առանցքի_շուրջ_միասականությունից
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, ընդգծելով ազգային համախմբվածության ամրապնդման անհրաժեշտությունը, առաջնորդի առանցքի շուրջ միասնականությունը համարեց «հզոր Իրանի» կյանքի կոչման ամենակարևոր նախապայմաններից մեկը։
(last modified 2026-08-01T13:54:32+00:00 )
Օգոստոս 01, 2026 17:19 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ. Հզոր Իրանը կախված է առաջնորդի առանցքի շուրջ միասականությունից

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, ընդգծելով ազգային համախմբվածության ամրապնդման անհրաժեշտությունը, առաջնորդի առանցքի շուրջ միասնականությունը համարեց «հզոր Իրանի» կյանքի կոչման ամենակարևոր նախապայմաններից մեկը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նշել է, որ երկրի ամենակարևոր առաջնահերթությունն այսօր Իրանի հզորացումն է, և ասել է, որ հեղափոխության երկրորդ քայլում պետք է կենտրոնանալ այս նպատակի վրա՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ղեկավարությամբ։ Նա հավելել է, որ ուժեղ Իրանի կյանքի կոչման պայմաններից մեկը առաջնորդի առանցքի շուրջ միասնականությունն է, և որ պաշտոնյաները պետք է հիմք ստեղծեն գերագույն առաջնորդի գործունեության լավագույնս իրականացման համար, որպեսզի Իրանը, ազգը և իրանցի ընտանիքները ուժեղանան առավել քան երբևէ։ Անդրադարձավ վերջին պատերազմին, Ղալիբաֆը նշեց, որ հաղթանակի ամրապնդման համար անհրաժեշտ է ապագայի նկատմամբ հույս, միասնության պահպանում և ռազմական, դիվանագիտական, ծառայողական և հասարակական ներկայության ասպարեզների միջև համագործակցություն, և ընդգծեց, որ այս չորս ոլորտները պետք է գործեն համակարգված և միմյանց լրացնող ձևով։