Իրանը դատապարտել է Լիբանանի Հեզբոլլահի հրմանատար՝ Ուասամ Հասան Թավիլի սպանությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է լիբանանյան Հեզբոլլահի ջիհադական հրամանատարներից Ուասամ Հասան Թավիլին սպանելու Սիոնիստական ռեժիմի գործողությունը։
Լիբանանի Հեզբոլլահը երկուշաբթի հայտարարեց, որ այս շարժման հրամանատարներից «Ուասամ Հասան Թավիլը» (Հաջ Ջավադ) նահատակվել է Ղոդս տանող ճանապարհին գտնվող Խարբա Սալեմ շրջանում։
Դատապարտելով Ուասամ Հասան Թավիլի սպանությունը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը բացահայտ ահաբեկչական գործողությունների դիմելու սիոնիստական ռեժիմի քայլը համարեց ռազմական հարթությունում այս ռեժիմի ակնհայտ թուլության նշան։
Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունից հետո, հակադարձելով այս գործողության, Սիոնիստական ռեժիմը հարձակվեց Գազայի հատվածի վրա, և 94 օր անց այդ հարձակումները դեռ շարունակվում են։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 23,000 և վիրավորվել է շուրջ 60000 պաղեստինցի։