Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի բողոքի նամակը՝ ուղղված Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին
Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին (FATF) ուղղված բողոքի նամակում պահանջել է հանել Իրանի Իսլամական Հանրապետության անվանումը թիվ 7 հանձնարարականի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հետ կապված այս կառույցի այլ փաստաթղթերից։
Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) թիվ 7 հանձնարարականը կապված զանգվածային ոչնչացման զենքերի տարածման հարցով նպատակային պատժամիջոցների հետ, երկրներից պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակում իրականացնել նշված միջոցները, այդ թվում նշանակված անձանց միջոցների և ակտիվների բռնագրավումը առանց հապաղման։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը 2015 թվականին, ՀԳՀԾ-ի իրականացմանը համահունչ, դադարեցրեց Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի նախորդ բանաձևերի կատարումը, սակայն ստեղծեց սահմանափակող միջոցներ, ինչպիսին է՝ նպատակային ֆինանսական պատժամիջոցների կիրառումը։
Համաձայն վերոհիշյալ բանաձևի՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատվելու դեպքում, սույն որոշման դրույթները կարող են իրականացվել ՀԳՀԾ-ի հաստատումից մինչև ութ տարի հետո։
Ելնելով դրանից՝ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի հաստատման ամսաթիվը՝ 2015 թվականի հոկտեմբերի 18-ին, Ա կետը տարածվում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։