Ռայիսի.ԻԼԻՊ-ն ինչպես սիոնիստները Գազայում, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին
Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահ Ռոստամ Էմամալիի հետ հանդիպման ժամանակ նշելով,որ վերջին երկու տարում Թեհրանի և Դուշանբեի հարաբերությունները ցանկալի մակարդակում են զարգացել և խորհրդարանական համագործակցության զարգացումը կարևոր է և հիմք է հանդիսանում քաղաքական և տնտեսական համագործակցության համար, Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը։
Ռայիսին նշելով, որ «ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի» դեմ պայքարը Իրան-Տաջիկստան համագործակցության անհրաժեշտություններից է, և անդրադառնալով որպես Աֆղանստանի հարևաններ՝ երկու երկրների ընդհանուր խնդիրներին, ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների ահաբեկչական հոսանքներին, ներառյալ ԻԼԻՊ-ին ակտիվորեն դիմակայելու անհրաժեշտությունը և ասել,- «ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված այս թաքֆիրական խմբավորումը, ինչպես Գազայում սիոնիստները, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին»։
Այս հանդիպմանը Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահը ևս անդրադարձել է վերջին 2 տարում Իրանի և Տաջիկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների շարունակական աճին, իսկ տարածաշրջանում տիրող անապահովությունը համարել է երկու երկրների ընդհանուր մտահոգությունը,որը վտանգավոր գործոն է առևտրային համագործակցության համար։
Ռոստամ Էմամալին հայտարարելով,որ իր երկիրը պաշտպանում է Պաղեստինի անկախ պետության ձևավորումը և դատապարտում Գազայում ավելի քան 22 հազար պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանելու սիոնիստների հանցագործությունը։