-
Ալ-Աղսա փոթորիկ գործողությամբ փլուզվեց Իսրայելը․ Իրանի ԱԳ նախարար
Դեկտեմբեր 09, 2023 14:43Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (շաբաթ) Թեհրանի համալսարանում Ուսանողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է. -«Իսրայելում անվտանգության յոթ ծառայություններ օր ու գիշեր գործում էին նորագույն սարքավորումներով, սակայն ՀԱՄԱՍ-ն Ալ-Աղսա փոթորիկ գործողությամբ ոչնչացրեց ամեն ինչ»։
-
Սիրիայի վարչապետն այցելել է Իրան․ Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վեց փաստաթուղթ է ստորագրվել
Դեկտեմբեր 09, 2023 14:12Սիրիայի վարչապետի Իրան կատարած այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաների միջեւ ստորագրվել են համագործակցության վեց փաստաթուղթ եւ փոխըմբռնման հուշագիր։
-
Իրանը հասել է էսկադրային ականակիր ռազմանավերի և սուզանավերի զանգվածային արտադրության մակարդակի
Դեկտեմբեր 09, 2023 13:14Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի հզոր նավատորմը համարել է երկրի երիտասարդության ջանքերի և գիտելիքների արդյունք՝ ասելով, որ տեղական փորձագետների հնարամտության ու ջանքերի շնորհիվ, Իսլամական Հանրապետությունը հասել է բոլոր տեսակի էսկադրային ականակիր ռազմանավերի և սուզանավերի զանգվածային արտադրության մակարդակի։
-
Ջալալի. Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում
Դեկտեմբեր 09, 2023 12:50Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Nour News-ի հետ զրույցում ասաց. «2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալուց հետո Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում»։
-
Առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Դեկտեմբեր 09, 2023 06:46Իրանի զարգացման և առևտրի կազմակերպության ղեկավարն ասել է. «Առաջիկա 20 օրերի ընթացքում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը»:
-
Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը
Դեկտեմբեր 09, 2023 06:15Ողջունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպության կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը:
-
Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը
Դեկտեմբեր 09, 2023 06:14Ուրբաթ օրը, Գերմանիայի ԱԳ նախարար Ալենա Բերբուքի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը:
-
Իրանագետ. համագործակցության խորացումը տարածաշրջանային երկրների միջև Իրանի մասնակցությամբ հստակ նպատակ ունի՝ դուրս մղել Արևմուտքը տարածաշրջանից
Դեկտեմբեր 09, 2023 05:46Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով Մոսկվայում էր, նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա Պուտին-Ռաիսի երկրորդ հանդիպումն էր, նախորդը անցած տարի էր, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այս երկու երկրների համագործակցությունը սրանով չի սահմանափակվում։ Թեհրանն ու Մոսկվան փորձում են շեշտադրել տարածաշրջանային հարցերը տարծաշրջանում լուծելու կարևորությունը, որի տրամաբանության շրջանակներում է նաև«3+3» հարթակում բանակցելը։
-
Ծովակալ Իրանի. Օվկիանոսներում լուրջ ներկայությունը Իրանի ռազմածովային ուժերի ծրագրերից է
Դեկտեմբեր 08, 2023 14:47Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Օվկիանոսներում լուրջ ներկայությունը ռազմածովային ուժերի ծրագրերից է»։
-
Իրանն ընդգծում է Սիոնիստական ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը
Դեկտեմբեր 08, 2023 14:32ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալն ասել է, որ Միջազգային քրեական դատարանից ակնկալվում է, որ Գազայում սարսափելի հանցագործությունների մեղավորներին անպատիժ չթողնի: