Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը
Ուրբաթ օրը, Գերմանիայի ԱԳ նախարար Ալենա Բերբուքի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը:
Անդրադառնալով Իրանի և Գերմանիայի մշակութային և պատմական կապերին, Աբդոլլահյանը նշել է. «Փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերի վրա կենտրոնացումն անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար: Իրանը ողջունում է Թեհրանի և Բեռլինի միջև հարաբերությունների ընդլայնումը»:
Խոսելով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին, և ընդգծելով ճգնաժամի շրջանակը չընդլայնելու անհրաժեշտությունը, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է. «Գազայի ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով»:
Կարևորելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը՝ Բերբուքն ասել է. «Գերմանիան ակնկալում է Իրանի օգնությունը՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու հարցում»։
Հեռախոսազրույցում նախարարները քննարկել են հյուպատոսական որոշ հարցեր՝ ընդգծելով երկկողմ համագործակցության ամրապնդման համար երկխոսության ուղիների պահպանման կարևորությունը։