Ջալալի. Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Nour News-ի հետ զրույցում ասաց. «2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալուց հետո Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում»։
Ջալալին հավելեց. «Աշխարհը շարժվում է ապադոլարիզացիայի ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ երկրներն օգտագործում են իրենց ազգային արժույթները, միջազգային կազմակերպությունները ձգտում են ստեղծել նոր արժույթներ՝ միմյանց հետ գործարքներում օգտագործելու համար: Այս գաղափարն այժմ լրջորեն քննարկվում է ՀԳՀԾ-ի (համատեղ գործողությունների համապարփակ շրագիր, JCPOA) շրջանակում, և հաշվի առնելով, որ հունվարի 1-ին Իրանը կմիանա BRICS-ին, մենք կարող ենք ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ապադոլարիզացիայի գործընթացում», ասել է Ջալալին։