Ծովակալ Իրանի. Օվկիանոսներում լուրջ ներկայությունը Իրանի ռազմածովային ուժերի ծրագրերից է
https://parstoday.ir/hy/news/iran-i210480-Ծովակալ_Իրանի._Օվկիանոսներում_լուրջ_ներկայությունը_Իրանի_ռազմածովային_ուժերի_ծրագրերից_է
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Օվկիանոսներում լուրջ ներկայությունը ռազմածովային ուժերի ծրագրերից է»։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Դեկտեմբեր 08, 2023 14:47 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Օվկիանոսներում լուրջ ներկայությունը Իրանի ռազմածովային ուժերի ծրագրերից է

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Օվկիանոսներում լուրջ ներկայությունը ռազմածովային ուժերի ծրագրերից է»։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հյուսիս-արևելքում գտնվող  Խորասան Ռազավի նահանգի Մաշհադ քաղաքում այսօր ուրբաթօրյա աղոթքի քարոզից առաջ իր ելույթում նաև նշեց, որ Իսլամական Հանրապետության վարչակազմի առկայության շնորհիվ տարածաշրջանում և օվկիանոսային բոլոր տարածքներում ծովային անվտանգություն է հաստատված:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն միջազգային բոլոր ասպարեզներում՝ հենվելով ներքին կարողության վրա և օգտագործելով իրանական տեխնիկա։

Ծովակալ Իրանին հայտարարել է. «Ծովահենության պարագլուխը «Մեծ սատանան» (Ամերիկան) է, որին այժմ նվաստացնում են ծովերում, մինչդեռ իրանական բանակի ծովուժի նավերը պաշտպանում են օվկիանոսների խորքում գտնվող բոլոր նավերին։