Ալ-Աղսա փոթորիկ գործողությամբ փլուզվեց Իսրայելը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (շաբաթ) Թեհրանի համալսարանում Ուսանողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է. -«Իսրայելում անվտանգության յոթ ծառայություններ օր ու գիշեր գործում էին նորագույն սարքավորումներով, սակայն ՀԱՄԱՍ-ն Ալ-Աղսա փոթորիկ գործողությամբ ոչնչացրեց ամեն ինչ»։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.-«Այսօր տարածաշրջանի դիմադրության խմբերի որոշումն է՝ հարձակվել տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա՝ Իսրայելին աջակցելու պատճառով»։
Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է.-Ամերիկացիներն ուղերձ են հղել, թե՝ դիմադրության խմբերին ասացեք դադարեցնեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա հարձակումները , բայց մենք հայտարարել ենք, որ նրանք անկախ են և իրենք են որոշումներ կայացնում, իսկ մենք հարգում ենք նրանց որոշումները և շարունակելու ենք աջակցել Պաղեստինին»։