-
Չինաստանը Թայվանի նեղուցում զորավարժություններ է սկսել
Ապրիլ 08, 2023 10:33Չինաստանի բանակի խոսնակ Սի Յին հայտարարել է Թայվանի նեղուցում զորավարժությունների մեկնարկի մասին։
-
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հացահատիկի համաձայնագրի, Ուկրաինայի, Սիրիայի և Կովկասի հետ կապված հարցեր
Ապրիլ 08, 2023 09:49ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա և հանդիպումը Մևլութ Չավուշօղլուի հետ ցույց տվեց, որ երկու երկրները քննարկելու շատ թեմաներ ունեն, և նրանց դիրքորոշումները շատ հարցերի վերաբերյալ, եթե ոչ նույնը, ապա գոնե շատ նման են։
-
Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է երկրորդ հեռակառավարվող միջուկային սուզանավը
Ապրիլ 08, 2023 03:47Հյուսիսկորեական լրատվամիջոցները շաբաթ վաղ առավոտյան հայտնել են, որ Փհենյանը հաջողությամբ փորձարկել է հեռակառավարվող սուզանավը, որը կարող է միջուկային զենք կրել: Հյուսիսային Կորեան վերջին շաբաթներին ավելացրել է իր հրթիռային և միջուկային փորձարկումները։
-
ԱՄՆ-ն վերսկսել Է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցումը. ՌԴ ՊՆ
Ապրիլ 07, 2023 15:53ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցման ծրագիրը և ընդլայնում է ուկրաինացի կենսաբանների նախապատրաստման ձևաչափը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
-
Ղազախստանն ու Ադրբեջանը բանակցում են 5 մլն տոննա ղազախական նավթի տեղափոխման շուրջ․ Reuters
Ապրիլ 07, 2023 15:36Ղազախստանն ու Ադրբեջանը բանակցում են այս տարի Բաքու-Սուփսա խողովակաշարով 5 միլիոն տոննա ղազախական նավթ տեղափոխելու շուրջ, քանի որ Աստանան հույս ունի թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանի տարածքով տարանցումից։
-
Պարենի համաշխարհային գներն ավելի քան 20%-ով նվազել են 2022 թ.-ի առավելակետի համեմատությամբ
Ապրիլ 07, 2023 15:11Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։
-
Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ. Ղարիբաշվիլի
Ապրիլ 07, 2023 15:01Վրաստանն ու Ադրբեջանը համակարգված աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
-
Բայրամովը՝ Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին
Ապրիլ 07, 2023 14:31Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը TÜRKSOY-ի անդամ երկրների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության ժամանակ Հայաստանի հասցեին կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։
-
Ֆրանսիայի «դեղին ժիլետները» դեմ են արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն
Ապրիլ 07, 2023 14:11«Դեղին ժիլետներ» ֆրանսիական շարժումը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղաքական առանցքի՝ «Քաղաքացիները դեղին ժիլետներով» ասոցիացիայի հիմնադիր Թիերի-Պոլ Վալեն։
-
«Վրաստանն ու Ադրբեջանը կկարողանան համատեղ լուծել տարածաշրջանում առկա մարտահրավերները». Ղարիբաշվիլի
Ապրիլ 07, 2023 14:08Ադրբեջանում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։