Չինաստանը Թայվանի նեղուցում զորավարժություններ է սկսել
Չինաստանի բանակի խոսնակ Սի Յին հայտարարել է Թայվանի նեղուցում զորավարժությունների մեկնարկի մասին։
AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սի Յին շաբաթ առավոտյան հայտարարել է, որ այս եռօրյա զորավարժությունները լուրջ նախազգուշացում են օտար ուժերին և անջատողականներին, որոնք ձգտում են Թայվանի անկախությանը։
Արդեն մի քանի օր է, ինչ Չինաստանն ավելացրել է Թայվանի նեղուցում իր առափնյա պահպանության ուժերի թիվը: Թայվանի նեղուցի և Չինաստանի ափերի ամենանեղ հատվածն ունի մոտավորապես 130 կմ լայնություն:
Չինաստանը 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը համարում է իր նահանգներից մեկը, որը1949 թվականի քաղաքացիական պատերազմների ավարտից հետո չի կարողացել միացնել իր տարածքին:
Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի չորեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո, Պեկինը խոստացել է «վճռական և կոշտ միջոցներ» ձեռնարկել։
Սի Յին հայտարարել է, որ զորավարժությունները կմեկնարկեն շաբաթ օրը և կտևեն մինչև երկուշաբթի: Նա հավելել է, որ զորավարժություններին շրջանակներում կիրականացվեն Չինաստանի բանակի ուժերի պարեկային և մարտական պատրաստության վարժանքներ։
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Պեկինի կողմից Թայվանի նեղուց ավիակիր նավ ուղարկելու պատճառների մասին հարցին, հայտարարել է. «Չինաստանը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»: