Ֆրանսիայի «դեղին ժիլետները» դեմ են արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն
https://parstoday.ir/hy/news/world-i196856-Ֆրանսիայի_դեղին_ժիլետները_դեմ_են_արտահայտվել_Ուկրաինային_զենք_մատակարարելուն
«Դեղին ժիլետներ» ֆրանսիական շարժումը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղաքական առանցքի՝ «Քաղաքացիները դեղին ժիլետներով» ասոցիացիայի հիմնադիր Թիերի-Պոլ Վալեն։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 07, 2023 14:11 Asia/Tehran
  • Ֆրանսիայի «դեղին ժիլետները» դեմ են արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն

«Դեղին ժիլետներ» ֆրանսիական շարժումը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղաքական առանցքի՝ «Քաղաքացիները դեղին ժիլետներով» ասոցիացիայի հիմնադիր Թիերի-Պոլ Վալեն։

«Նրանք («դեղին ժիլետները») դեմ են, քանի որ դա գին ունի: Ֆրանսիական բանակի բյուջեն կավելացվի մինչև 400 միլիարդ եվրո, և դա զգալի աճ է», - պատասխանել է Վալեն այն հարցին, թե ինչ են «դեղին ժիլետները» մտածում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին։

Շարժման համակարգողը հիշեցրել է, որ «դեղին ժիլետները» ֆրանսիական բնակչության տնտեսապես շատ անկայուն հատվածն են։