ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնում է Սլովակիային. Հատուկ ուշադրություն կհատկացնի Դոնբասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i102740-ԵԱՀԿ_ում_նախագահությունն_անցնում_է_Սլովակիային._Հատուկ_ուշադրություն_կհատկացնի_Դոնբասին
Սլովակիան ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում նախագահության ընթացքում ձգտելու է Դոնբասի խաղաղ կարգավորմանը հասնել, ինչը թույլ կտա տարածաշրջանին նորմալ կյանքի վերադառնալ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունվար 03, 2019 10:36 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնում է Սլովակիային. Հատուկ ուշադրություն կհատկացնի Դոնբասին

Սլովակիան ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում նախագահության ընթացքում ձգտելու է Դոնբասի խաղաղ կարգավորմանը հասնել, ինչը թույլ կտա տարածաշրջանին նորմալ կյանքի վերադառնալ:

Նախագահության առաջնահերթություններից է  Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը: Սլովակիան կնախագահի այս տարվա հունվարից մինչեւ ապրիլ:

2018-ին Սլովակիան Ավստրիայի եւ Իտալիայի հետ միասին ԵԱՀԿ համանախագահների եռյակում է, իսկ 2019-ին այն Իտալիայից կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովն ամեն շաբաթ Վիեննայում նիստեր է անցկացնում եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ երկու հիմնական դիրեկտիվ մարմիններից մեկը, որը պարբերաբար նիստեր է ունենում:

Համաժողովն աշխատում է Եվրոպայում ռազմական ոլորտում անվտանգության եւ կայունության բարելավման ուղղությամբ եւ ընդգրկում է ԵԱՀԿ մասնակից պետությունների որոշ առավել  հիմնական ռազմաքաղաքական համաձայնագրերը:

News.am