Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հունվար 15, 2019 02:07 Asia/Tehran
ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրը հղած ուղերձում հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ նշանակմամբ, երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններ կստեղծվեն:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունեցան անցած դեկտեմբերի 9-ին և Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը շահեց ձայների մեծամասնությունը:
Հունվարի 14-ին գումարվեց ՀՀ ԱԺ անդրանիկ նիստը, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը:
Պիտակ