Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում
Փետրվար 24, 2019 10:25 Asia/Tehran
Հրապարակվել է հայ մասնագետների կողմից Սիրիայում կատարվող մարդասիրական առաքելության մասին պատմող հերթական ֆոտոշարքը:
Ավելի վաղ Sputnik Արմենիան ներկայացրել էր, թե ինչպես են Հայաստանից մեկնած մասնագետները ականազերծման աշխատանքներ տանում այնտեղ:
Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես են հայ բժիշկները Հալեպում մարդկային կյանք փրկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
armeniasputnik.am
Պիտակ