Մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը տարեկան 600 մլն դոլար է կազմում․ ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i105125-Մարդու_օրգանների_ապօրինի_շրջանառությունը_տարեկան_600_մլն_դոլար_է_կազմում_ՄԱԿ
Թմրանյութերի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը պարզել է, որ աշխարհում մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը կազմում է տարեկան 600 մլն դոլար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 12:08 Asia/Tehran
  • Մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը տարեկան 600 մլն դոլար է կազմում․ ՄԱԿ

Թմրանյութերի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը պարզել է, որ աշխարհում մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը կազմում է տարեկան 600 մլն դոլար։

Տվյալները հայտարարվել են մարտի 5-ին՝ Գվատեմալայում մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների վաճառքի խնդիրների վերաբերյալ առաջին տարածաշրջանային համաժողովում։ Այս մասին հաղորդում է Prensa Latina-ն։

Նշվում է, որ միջոցառման նպատակը, որը 3 օր կտևի, փորձի և տեղակատվության փոխանակումն է, ինչպես նաև մարդու օրգանների շրջանառության դեմ միջոցներ մշակելը։

Բացի Գվատեմալայից, համաժողովին մասնակցում են Հոնդուրասը, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Մեքսիկան և Կոստա Ռիկան։

Պարբերականը նշում է, որ իր աշխարհագրական դիրքով և տնտեսությամբ Գվատեմալան գրավիչ է միջազգային հանցավոր ցանցերի համար, որոնք մարդկանց վաճառքով են զբաղվում։

1in.am