Մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը տարեկան 600 մլն դոլար է կազմում․ ՄԱԿ
Թմրանյութերի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը պարզել է, որ աշխարհում մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը կազմում է տարեկան 600 մլն դոլար։
Տվյալները հայտարարվել են մարտի 5-ին՝ Գվատեմալայում մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների վաճառքի խնդիրների վերաբերյալ առաջին տարածաշրջանային համաժողովում։ Այս մասին հաղորդում է Prensa Latina-ն։
Նշվում է, որ միջոցառման նպատակը, որը 3 օր կտևի, փորձի և տեղակատվության փոխանակումն է, ինչպես նաև մարդու օրգանների շրջանառության դեմ միջոցներ մշակելը։
Բացի Գվատեմալայից, համաժողովին մասնակցում են Հոնդուրասը, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Մեքսիկան և Կոստա Ռիկան։
Պարբերականը նշում է, որ իր աշխարհագրական դիրքով և տնտեսությամբ Գվատեմալան գրավիչ է միջազգային հանցավոր ցանցերի համար, որոնք մարդկանց վաճառքով են զբաղվում։
1in.am