Դավիթ Տոնոյանն ու Ջեյմս Ապատուրան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i105289-Դավիթ_Տոնոյանն_ու_Ջեյմս_Ապատուրան_քննարկել_են_Հայաստան_ՆԱՏՕ_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 11-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2019 13:44 Asia/Tehran
  •  Դավիթ Տոնոյանն ու Ջեյմս Ապատուրան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 11-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և Պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման և գնահատման, ինպես նաև հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ներդրում:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 Armenpress.am