Այսօր մշակույթի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i106362-Այսօր_մշակույթի_միջազգային_օրն_է
Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օր: Այն սահմանվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի Պակտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2019 04:38 Asia/Tehran
  • Այսօր մշակույթի միջազգային օրն է

Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օր: Այն սահմանվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի Պակտ:

Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությունը 1998-ին պատկանում է  Մշակույթի պաշտպանության միջազգային լիգային, որը ստեղծվել էր դրանից երկու տարի առաջ Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Այդ հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության ու կրոնի ձեռքբերումների պաշտպանությանն ու բազմապատկմանը։ 2008-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի ու Լիտվայի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվել է Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Եւ այսօր այդ տոնը նշվում է աշխարհի տարբեր երկրներում:

News.am