Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում նենգ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i106568-Հայաստանի_ԱԳՆ_ը_դատապարտում_է_Շրի_Լանկայում_նենգ_հարձակումները
Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում նենգ հարձակումները: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 13:09 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում նենգ հարձակումները

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում նենգ հարձակումները: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Ցնցված ենք Շրի Լանկայից սարսափելի հաղորդագրություններով: Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանաբար սպանվել են այս սուրբ օրվա ընթացքում: Մենք դատապարտում ենք նենգ հարձակումները՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, եւ մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ը ճշտում է պայթյունների հետեւանքով զոհերի եւ տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության տեղեկատվությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ապրիլի 21-ի առավոտյան Շրի Լանկայում տեղի են ունեցել 8 պայթյուններ: Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայի երեք հյուրանոցներում եւ երեք եկեղեցիներում վեց պայթյունների հետեւանքով զոհվել է 185 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ: Շուրջ 500 մարդ վիրավերվել է:

News.am