ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև անցկացվել են պլանային խորհրդակցություններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106609-ՀՀ_և_ՌԴ_պրոֆիլային_վարչությունների_միջև_անցկացվել_են_պլանային_խորհրդակցություններ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 18-ին անցկացվել են արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 14:42 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև անցկացվել են պլանային խորհրդակցություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 18-ին անցկացվել են արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմից խորհրդակցություններին մասնակել է  սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը՝ վարչության պետ Արմեն Եդիգարյանի գլխավորությամբ, իսկ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է  ՌԴ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:

Խորհրդակցությունների օրակարգի շրջանակում քննարկվել են ներկայումս աշխարհի տարբեր հատվածներում դիտվող առավել սուր ճգնաժամերը: Զրուցակիցները կիսել են այն համոզմունքը, որ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը պետք է ապահովվի բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ներգրավված բոլոր կողմերի լեգիտիմ շահերը:

Ռուսաստանյան կողմը ներկայացրել է ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում ՌԴ վերջին ձեռքբերումներն ու տեխնիկական մշակումները:

Քննարկվել են նաև օտարերկրյա պետություններում ճգնաժամային և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ արձագանքմանը և այդ ուղղությամբ ՌԴ-ՀՀ երկկողմ փոխգործակցությանն ու համապատասխան կազմակերպչական աշխատանքների համակարգմանն առնչվող հարցեր: Որպես օրինակ` մատնանշվել է Եմենում քաղաքական ճգնաժամի ընթացքում 2017թ. դեկտեմբերին ՌԴ կողմից ընդհանուր առմամբ 72 անձանց տարհանումը, որոնց թվում, ՌԴ և Սերբիայի դեսպանությունների աշխատակիցներից զատ, կային նաև մի քանի հայ ընտանիքներ:

Armenpress.am