Հայկական անձնագրի վարկանիշը բարձրանում է. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106610-Հայկական_անձնագրի_վարկանիշը_բարձրանում_է._ԱԳՆ
Հայաստանի հանրապետության անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվորեն բարձրանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 14:50 Asia/Tehran
  • Հայկական անձնագրի վարկանիշը բարձրանում է. ԱԳՆ

Հայաստանի հանրապետության անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվորեն բարձրանում է:

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք մտահոգություն հայտնեցին , որ տարածաշրջանի երկրների վարկանիշում հայկական անձնագիրը զգալիրոեն զիջում է:

Հովյաննիսյանը մասնավորապես նշեց, որ Վրաստանը միայն որոշ չափով առաջ է անցել Հայաստանից հաշվի առնելով ԵՄ հետ նոր արտոնագրային ռեժիմը:

«Սակայն ես ցանկանում եմ նշել, որ մենք շատ չենք զիջում նրանց: Մենք աշխատում ենք Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի երկրների եւ այլ տարածաշրջանների հետ: Ադրբեջանի համեմատ նույնպես քիչ ենք զիջում: Նրանք ակտիվորեն աշխատում են իսլամական աշխարհի երկրների հետ, մենք՝ Լատինական Ամերիկայի երկրների եւ այլ տարածաշրջանների հետ, բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիք կա», - պարզաբանեց նա:

Ընդ որում նա նշեց որ, որ վերջին 3-4 տարիներին տվյալ ուղղությամբ դրական դինամիկա կա, քանի որ Հայաստանը սկսել է տարբեր երկրների հետ ավելի հեշտ վիզային ռեժիմներ ստանալ:

«Եվ այժմ Հայաստանը բանակցություններ է վարում որոշ նոր երկրների հետ», - ասաց պաշտոնյան:

News.am