Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստան կայցելի այս տարեվերջին. «Իմ քայլը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i106639-Ռուսաստանի_Դաշնության_նախագահը_Հայաստան_կայցելի_այս_տարեվերջին._Իմ_քայլը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի այս տարեվերջին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2019 13:38 Asia/Tehran
  • Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստան կայցելի այս տարեվերջին. «Իմ քայլը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի այս տարեվերջին։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի այգում ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի «Իմ քայլի» փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ արդեն մեկ տարի է անցել «թավշյա հեղափոխությունից», բայց Ռուսաստանի նախագահն այդպես էլ չի այցելել Հայաստան։

Սիմոնյանի խոսքով՝ Պուտինի այցերի պլանավորման համար շատ ժամանակ է պետք, իսկ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, այդ հարցը կրել է տեխնիկական բնույթ։ «Երկու երկրների առաջնորդների միջեւ ջերմ հարաբերություններ են հաստատվել, մասնակի շփում, եւ այս տարի սպասվում են ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլեւ այլ երկրների ներկայացուցիչների այցելություններ»,- հավաստիացրել է նա։

Սիմոնյանը համոզված է, որ կողմերի միջեւ ստեղծվել է փոխհարաբերությունների նոր տրամաբանություն, որտեղ ակնհայտ են լիակատար փոխըմբռնումն ու առկա խնդիրների բարձրաձայնումը։

News.am