Հայաստանի և Կամբոջայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i106745-Հայաստանի_և_Կամբոջայի_արտաքին_քաղաքական_գերատեսչությունների_միջև_խորհրդակցություններ_են_անցկացվել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կաբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով ապրիլի 24-26-ը Հայաստանում է եղել Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտի (Ouch Borith) գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2019 04:19 Asia/Tehran
  • Հայաստանի և Կամբոջայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կաբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով ապրիլի 24-26-ը Հայաստանում է եղել Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտի (Ouch Borith) գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ապրիլի 26-ին կայացել են առաջին քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրությունն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ցեղասպանությանների կանխարգելմանն ուղղված օրակարգի շուրջ:

«Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ վերաբերյալ:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորող՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ երկու երկրների միջև բարեկամական համագործակցության լավ հեռանկարներ կան ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ տնտեսության մի շարք բնագավառներում: Այս կապակցությամբ հարկ է համատեղ ջանքերով կյանքի կոչել կողմերի միջև ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և առևտրի խթանման բանագավառներում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հանդիպմանն ամփոփվեցին տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ նմանօրինակ քննարկումների անցկացումը հնարավորություն է ընձեռնում քննարկելու երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և խորացման հեռանկարները և ուղենշելու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ապրիլի 24-ին պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այցի ընթացքում Կաբոջայի պատվիրակությունն հանդիպումներ ունեցավ ՀՀ ազգային ժողովում, տնտեսական զարգացման և ներդրումների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում, այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Armenpress.am