Նոբելյան մրցանակի գումարային չափը կկազմի մոտ 950 հազար ԱՄՆ դոլար
https://parstoday.ir/hy/news/armenia-i106748-Նոբելյան_մրցանակի_գումարային_չափը_կկազմի_մոտ_950_հազար_ԱՄՆ_դոլար
Նոբելյան մրցանակի գումարային չափն այս տարի կկազմի 9 մլն շվեդական կրոն կամ 949 հազար 400 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2019 04:34 Asia/Tehran
  • Նոբելյան մրցանակի գումարային չափը կկազմի մոտ 950 հազար ԱՄՆ դոլար

Նոբելյան մրցանակի գումարային չափն այս տարի կկազմի 9 մլն շվեդական կրոն կամ 949 հազար 400 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությանը:

«Այսօր Նոբելյան հիմնադրամի վարչությունը հաստատել է 2019թ. մրցանակի գումարային չափը, այն կկազմի 9 մլն շվեդական կրոն յուրաքանչյուր անվանակարգում»,- նշված է հաղորդագրությունում:

2019թ. Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում կբացվի հոկտեմբերի 7-ին` ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզում հաղթողների անունների հրապարակմամբ: Հոկտեմբերի 8-ին կհայտարարվի ֆիզիկայի ասպարեզում հաղթողի, հոկտեմբերի 9-ին` քիմիայի, հոկտեմբերի 10-ին` գրականության ասպարեզում 2018 և 2019թթ. հաղթողների անունները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, իսկ հոկտեմբերի 14-ին` Շվեդիայի պետական բանկի կողմից հանձնվող Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակի հաղթողի անունը` էկոնոմիկայի ասպարեզում:

Armenpress.am