Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից ապրիլի 29-ին, կրակոցներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
«Ժամի 1-ին են կրակել, դիրքերի ուղղությամբ, անհետևանք»,–նշեց նա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հրաձգային զինատեսակից են եղել կրակոցները։
«Վիրավորներ չկան։ Վնասների մասին որևէ բան չեմ կարող ասել»,–հավելեց նա։
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ վնասներ գյուղը չի կրել.
«Մեկից 2-ը ընկած հատվածում են հնչել կրակողները։ Կրակահերթը տևել է կես ժամից 40 րոպե ընդհատումներով։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չի եղել, կրակոցները եղել են գյուղի վարչական տարածքի ուղղությամբ՝ Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ։ Վնասներ և տուժածներ չունենք»։
Նշենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի կողմից բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին էին հնչել կրակոցներ:
News.am