Հայաստանը հասանելիություն կստանա ռուսական արբանյակների տվյալներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i106907-Հայաստանը_հասանելիություն_կստանա_ռուսական_արբանյակների_տվյալներին
Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը հասանելիություն կստանա ռուսական Երկրի հեռահար զոնդավորման տիեզերական արբանյակների տվյալներին: Այս մասին նշված է «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 09:20 Asia/Tehran
  • Հայաստանը հասանելիություն կստանա ռուսական արբանյակների տվյալներին

Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը հասանելիություն կստանա ռուսական Երկրի հեռահար զոնդավորման տիեզերական արբանյակների տվյալներին: Այս մասին նշված է «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի մայրաքաղաք հայկական պատվիրակության այցի ժամանակ տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել «Ռոսկոսմոսի» մեջ մտնող «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի հետ:

Երեւանը պատրաստվում է ռուսական ուղեծրային խմբավորման տվյալներին հասանելիությունն օգտագործել պաշտպանության նախարարության համար լուսանկարների մշակման նպատակով: Ձեռք են բերվել նաեւ երկրատեղեկատվական ծառայությունների մշակման եւ ներդրման դեպքում կադրերի պատրաստման եւ փորձի ու տեխնիկական տվյալների փոխանակման պայմանավորվածություններ:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կարդիականցնեն Հայաստանում տեղակայված տվյալների ընդունման եւ մշակման կայանը: Մոսկվան եւ Երեւանը մտածում են նաեւ համատեղ կառույցի ստեղծման մասին, որը կարող է զբաղվել Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների համար սարքերի պատրաստմամբ, ինչես նաեւ ծրագրային ապահովմամբ եւ տիեզերական լուսանկարների տվյալների մշակման ծառայություններով:

«Երկրատիեզերք» ընկերությունը Հայաստանում տիեզերական գործունեության առաջատար օպերատոր է եւ սերտորեն համագործակցում է պաշտպանական կառույցների հետ: Այն նաեւ այն ընկերություններից մեկն է, որոնք ԵՏՄ արբանյակների արտադրության պայմանագիր են ստորագրել:

News.am