Խաչատրյան․ «ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգությունը մենք չենք օգտագործում ի նպաստ մեզ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i106992-Խաչատրյան_ԱՄՆ_Իրան_տնտեսական_փոխհրաձգությունը_մենք_չենք_օգտագործում_ի_նպաստ_մեզ
Իրանի և Արևմուտքի լարված հարաբերութունները բնականաբար կարող են մեր համար որոշակի հնարավորություններ ստեղծել տնտեսական առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 04, 2019 05:08 Asia/Tehran
  • Խաչատրյան․ «ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգությունը մենք չենք օգտագործում ի նպաստ մեզ»

Իրանի և Արևմուտքի լարված հարաբերութունները բնականաբար կարող են մեր համար որոշակի հնարավորություններ ստեղծել տնտեսական առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

Տնտեսագետը նշում է, որ Արևմուտքի կողմից շատ ապրանքերի մուտքը դեպի իրականան շուկա արգելված է և իրանական շուկայում այդ բացը պետք է լրացվի: Ճանապարհներից մեկը հայկական ապրանքների մուտքն է Իրան, կամ գոնե Հայաստանը որպես տարանցիկ երկիր հանդես գա նույն ԵԱՏՄ երկրների ապրանքը իրանական շուկա մտցնելու համար։

«ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ  փոխհրաձգությունը վաղուց է, բայց մենք չենք օգտագործել այդ պոտենցիալը ի նպաստ մեր տնտեսության»,-ասել է Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի՝ տարանցիկ երկիր դառնալուց զատ, պետք է ֆիքսվել նաև հայկական ապրանքը իրանական շուկա հանելու և  հայկական ապրանքը իրանական շուկայում մրցունակ դարձնելու  ուղղությամբ։

Խաչատրյանի  կարծիքով՝ մի կողմից  կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և պայմանավորվածություններ ձեռք բերի իրանական շուկայում հայկական արտադրողի համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովելու համար կամ գոնե նպաստի հայկական ապրանքների մուտքն իրանական շուկա։ Մյուս կողմից բիզնեսը պետք է իր արտադրողականության, արդյունավետության վրա աշխատի, ինչը կապահովի հայկական ապրանքի մուտքը իրանական շուկայի տարբեր սեգմենտներ։

armeniasputnik.am