Երևանում բացվել է իրանական ապրանքների ցուցահանդես
Շաբաթ օրը բացված «Եվրասիական բրենդներ» խորագրով ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 65 ընկերություններ՝ Իրանից և ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներից:
Իրանական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են տարբեր ոլորտների արտադրանք, այդ թվում՝ սնունդ, գորգեր, շինանյութ, կենցաղային տեխնիկա, մեքենաներ, չարազ:
Երևանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով ներկա էր ցուցահանդես բացման արարողությանը, կարևորելով տարբեր բնագավառներում Իրան-Հայաստան հարաբերությունները, նշել է. «Հայաստանը կարող է իր ներքին շուկայի և ԵԱՏՄ շուկայի կարիքները բավարարել Իրանի միջոցով»:
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ ցուցհանդեսի անցկացումը լավ առիթ է՝ իրանական արտադրանքն ու ապրանքները Հայաստանի և ԵԱՏՄ շուկաներում ներկայացնելու համար: Նա հավելել է. «2019թ Իրանի և ԵԱՏՄ-ի գործարարների միջև առևտրային գործարքներն ավելի են դյուրացվելու և ավելի է հեշտանալու բեռնափոխադրումների իրականացումը»: