Էվերեստի վրա մեծ քանակությամբ աղբ է և դիակներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107034-Էվերեստի_վրա_մեծ_քանակությամբ_աղբ_է_և_դիակներ
Ապրիլի կեսին Էվերեստ լեռան վրայից շուրջ 3 տոննա աղբ է հավաքվել, գրում է The Himalayan Times-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2019 08:31 Asia/Tehran
  • Էվերեստի վրա մեծ քանակությամբ աղբ է և դիակներ

Ապրիլի կեսին Էվերեստ լեռան վրայից շուրջ 3 տոննա աղբ է հավաքվել, գրում է The Himalayan Times-ը։

Լեռ մաքրելու արշավը սկսվել է ապրիլի 14-ին։ Այս ընթացքում նաև 4 մարմին է հայտնաբերվել։

Արշավը կտևի 45 օր։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում շուրջ 11 տոննա աղբ կհավաքվի։ Լեռը մաքրելու ուղղությամբ աշխատում են Նեպալի զբոսաշրջության վարչությունը, տեղի իշխանությունները, ինչպես նաև լեռնագնացները։

Նշենք, որ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը շուրջ 5200 մարդ է նվաճել։

1in.am