Էներգետիկ շուկայի ազատականացումն առաջին հերթին խնդիր է ՌԴ-ի և Ղրղզստանի, հետո նոր միայն Հայաստանի համար․ Արա Մարջանյան
Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի և՛ ՀՀ-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը, և՛ շահագործումը։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ էներգետիկ միասնական համակարգը ՀՀ-ի համար կարող է դրական ազդեցություն ունենալ, քանի որ ՀՀ-ի էլետրաէներգետիկ կարգը մի քանի անգամ ավելի զարգացած է՝ թե՛ ռեֆորմների, թե՛ ստրուկտուրալ առումով, քան Ղրղզստանի էլեկտրաէներգետիկ ոլորտը, կամ ՌԴ որոշ մարզերի էլեկտրաէներգետիկ համակարգերը։
- Պարո՛ն Մարջանյան, ԵԱՏՄ շրջանակում պետք լինի էներգետիկ շուկաների միասական համակարգ։ Իշխանությունները հայտարարում են, որ սա ՀՀ-ին մատչելի էլէներգիա ունենալու հնարավորություն կտա, բայց նախագծի ընդդիմախոսներն էլ կարծում են, որ սա ՀՀ-ի շահերին դեմ է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկներն Էլէներգիայի արտադրաման անհավասար պայմաններ ունեն։ Ի վերջո, սա նպաստավոր, թե ոչ անբարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ-ի համար։
-Այստեղ առաջին հերթին պետք է առանձնացնել այն ոլորտները, որոնք Հայաստանի համար ունեն առաջնային նշանակություն, մասնավորապես՝ ՀՀ-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը և շահագործումը։ Ընդ որում, բարձրավոլտ ասելով՝ նկատի ունեմ 400 կիլովատից ավելի բարձր դաս, օրինակ՝ 600 կիլովատ։ Ժամանակին Հայաստանը միտումնավոր կերպով դուրս էր թողնված տարածաշրջանային բարձրավոլտ ցանցերի կառուցումից, փոխարենը տարածաշրջանում զարգացնում էին Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան էներգակամուրջը, որով ՀՀ-ն պարզապես էներգաբլոկադայի մեջ էր պահվում։ Այս գծի կառուցումը Հայաստանի համար ունի առաջնահերթ նշանակություն։ Կարևոր դրույթը է նաև ԵԱՏՄ երկների էներգետիկայի զարգացման կոնցեպտը, որտեղ դրված են մի քանի հիմնադրույթներ, որոնցից մեկը տարբեր արագությունների ու տարբեր կացությունների էներգոհամակարգերի ինտեգրման կոցեպտն է, որը միանգամայն բխում է Հայաստանի շահերից։ Իսկապես ՀՀ-ի էլետրաէներգետիկ կարգը մի քանի անգամ ավելի զարգացած է՝ թե՛ ռեֆորմների, թե՛ ստրուկտուրալ առումով, քան Ղրղզստանի էլեկտրաէներգետիկ ոլորտը, կամ ՌԴ որոշ մարզերի էլեկտրաէներգետիկ համակարգերը։ Բարեփոխումների առումով Հայաստանն այստեղ քայլ առաջ է այդ երկներից, անգամ Բելառուսի նկատմամբ ունի որոշակի առավելություններ, թեև, Բելառուսի համակարգն էլ այլ առավելություններ ունի, օրինակ՝ էներգիախնայուղության կորուստների ցածր լինելը։
- Կարող է խնդիր դրվել տարածաշրջանի էներգետիկ կենտրոն լինելու, ՀՀ-ն այստեղ ի՞նչ հնարավորություն ունի։
- Այո, կա տարածաշրջանային էներգետիկ կենտրոնների դրույթը, որը նույնպես կարող է լինել շահեկան Հայաստանի համար, սակայն ցավալիորեն Հայաստանը բացակայում է այդպիսի էլեկտրաէներգետիկ կենտրոն լինելու պոտենցիալ ցանցերի միջից։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը չի դիտարկվում որպես էլեկտրաէներգետիկ հաբ, այնինչ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական տեսանկյունից ՀՀ-ն տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էլէկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ, որը կարող է անմիջականորեն էլէներգիա արտահանել իր բոլոր հարևաներին՝ Իրան, Թուրքիա, Վրաստան, Նախիջևան, Արցախ։ Բացի սա, ՀՀ-ն ունի բավականին զարգացած էլէնեգետիկ համակագեր ու ունակ է կարգավորելու էլէներգետիկ փոխհոսքերը Հայաստանում։ Կարծում եմ՝ այս ոլորտում ՀՀ-ն լուրջ անելիքն ունի։
- Նկատեցիք, որ, թեև, Հայաստանն էներգետիկ հաբ լինելու պոտեցնիալ ունի, սակայն չի կիրառում։ Սա մեր իշխանությունների թերացո՞ւմն է, որ մեզ ճիշտ չենք ներկայացրել, թե՞ ավելի մեծ խնդիրներ կան։
- Ե՛վ նա, և նա՛, իհարկե, նաև մեր պասիվության արդյունքն է։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այստեղ որոշիչ է նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Գաղտնիք չէ, որ մեր երկու հարևանները՝ Թուրքիա, Ադրբեջան, ձգտել են, ձգտում են ու հաջողությամբ իրականցնում են Հայաստանն էներգատրանսպորտային շրջափակման մեջ պահելու ծրագիրը։ Խնդրում այս էլեմենտն էլ առկա է։
- ԵԱՏՄ-ն պետք է ձևավորվի էլեկտրաէներգիայի վաճառքի համար ձևավորված ընդհանուր բորսա, որի շնորհիվ անդամ երկրները պետք է ձեռք բերեն էլեկտրաէներգիայի՝ իրենց համար անհրաժեշտ ծավալներ: Սա ինչպե՞ս կազդի ՀՀ-ի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ-ում էներգիայի ինքնարժեքը տարբերվում է անդամ երկների արտադրած էներգիայի գներից՝ կապված նաև գազի գնի գոյացման հետ։
- Փոխկապակցված հարց է գազի գնագոյացման մեխանիզմների հետ։ Այստեղ կա 3 մեծ սեգմենտ՝ էլեկտրականություն, որը ստացվում է ատոմակայանից, էլէներգիա, որը ստացվում է ՀԷԿ-երից, էլէներգիա, որը գազից է ստացվում։ Եթե զուգահեռաբար տարվող բանակցությունների ընթացքում հնարավոր լինի գազի գնի գնագոյացման մեխանիզմներում խելամիտ լուծումեր գտնել, որ դրանք արհեստականորեն չբարձրանան, ապա սեգմենտում չի բացառվում, որ ՀՀ-ն կունենա մրցունակ էլէներգիա։ Ինչ վերաբերում էլէներգիային, որը արտադվում ՀԷԿ-երից, ապա այստեղ մենք միանգամայն մրցունակ ենք։ Ատոմակայանից գոյացած էլէներգիայի մասով էլ ասեմ, որ մեր երկու հարևաների պարագայում՝ Վրաստան ու Ադրբեջան, ատոմակայանը բացակայում է։ Ինչ վերաբերում է ռուսական ատոմակայաններից ստացած էլէներգիային, ապա մի փոքր մեզ մոտ թանկ է, բայց այստեղ հնարավոր է խելամիտ լուծումերի գտնումը։
- ՀՀ-ն փորձում է գնալ էներգետիկ շուկայի ազատականացման ճանապարհով, թեպետ, ԵԱՏՄ միասնական էներգետիկ համակարգի հիմքում էլ այս տրամաբանությունն է։ Որքանո՞վ է սա նպաստավոր ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով նաև մեր ոչ բարեկամական հարբերությունները հարևան երկրների հետ։
- Կարծում եմ՝ նպաստավոր է, թեպետ, այստեղ իսկապես լուրջ վերլուծության կարիք կա։ Կցանկանայի միայն փաստել, որ շուկայի ազատականացման և ստրուկտուրալ բարեփոխումների առումով մինչև 2000-ական թվականները Հայաստանը մոտավորապես 3 քայլ առաջ էր Ռուսաստանից, ընդհանրապես հետխորհրդային բոլոր հանրապետություններից՝ բացառությամբ Բալթյան երկների։ Որոշակի առումով այս առաջխաղացումը դեռ պահպանվում է, հետևաբար, շուկայի ազատականացումն առաջին հերթին ՌԴ-ի ու Ղրղզստանի խնդիրն է, հետո նոր Հայաստանի։
- Ի վերջո, էներգետիկ համակարգում նման փոփոխությունները՝ ԵԱՏՄ-ի հետ էներգետիկ միասնական համակարգ, շուկայի ազատականացում և այլն, հնարավորություն կստեղծի՞, որ ՀՀ-ում թեկուզ տարվա X ժամանակահատվածում, ավելի մատչելի էլէներգիա տրամադրվի բնակիչներին։
- Իհարկե, եթե իմ ասած բարձրավոլտ գծերը կառուցվեն ու ապահովվի Հայաստան- Վրաստան-Ռուսաստան զուգահեռ աշխատանքը։ Ինչպես նաև, եթե էլեկտրաէներգիայի խելամիտ փոխհոսքեր լինեն։
Tert.am