Հայտարարվել Է պատմության մեջ ամենահարուստ մարդը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107637-Հայտարարվել_Է_պատմության_մեջ_ամենահարուստ_մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնը համեմատել Է տարբեր դարաշրջանների ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 15:11 Asia/Tehran
  • Հայտարարվել Է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնը համեմատել Է տարբեր դարաշրջանների ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ուիլյամսոնը վստահ Է, որ անցյալի հարուստների՝ ձեռնարկատերերի, թագավորական ընտանիքների անդամների եւ հռոմեական զորահրամանատարների կարողությունը գերազանցել Է ժամանակակից միլիարդատերերի վաստակը: Տնտեսագետը դարաշրջանների ամենահարուստ մարդկանց ֆինանսական ցուցանիշները համադրում Է եկամուտների եւ պետական ՀՆԱ-ի հարաբերակցությամբ:

Նրա հաշվարկներով՝ արեւմտյան քաղաքակրթության պատմության մեջ ամենահարուստ մարդը եղել Է նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերը: 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին ձեռնարկատերը կուտակել Է մեկուկես միլիարդ դոլար կարողություն (մոտավորապես 16 մլրդ դոլար՝ մեր ժամանակներում), որն իր մահվան պահին կազմել Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,6 տոկոսը: Այդ համամասնությունների պահպանման դեպքում Ռոքֆելլերի եկամուտները գրեթե երեք անգամ կգերազանցեին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը, որն ամենահարուստ մարդն Է ճանաչվել ժամանակակից պատմության մեջ: Նրա ակտիվները գնահատվում են մոտավորապես 117 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am