ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107674-ՀՀ_ՊՆ_ՌՈ_խաղաղապահ_դասակի_զինծառայողները_մասնակցել_են_ՆԱՏՕ_ի_դասընթացին
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2019 08:33 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քառօրյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները: Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

armenpress.am