Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները
https://parstoday.ir/hy/news/armenia-i107676-Գագիկ_Հարությունյանը_ներկայացրել_է_իր_հրաժարականի_պատճառները
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2019 08:53 Asia/Tehran
  • Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստում, մասնավորապես, ասված է.

«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակ ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

armenpress.am