ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107691-ՀՀ_պաշտպանության_նախարարն_ընդունել_է_Հնդկաստանի_պատվիրակությանը
Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 24, 2019 16:32 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը

Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:   

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը և կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Armenpress.am