Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել
https://parstoday.ir/hy/news/armenia-i107731-Թևան_Պողոսյանն_առաջարկում_է_ՀՀ_բուհերում_Ռուսաստանի_ուսումնասիրության_ամբիոններ_ստեղծել
Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2019 03:31 Asia/Tehran
  • Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի Պողոսյանն ասաց մայիսի 25-ին «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ որևէ հարաբերություններ հիմնվում են սկզբում սեփական շահերի վրա: Պետք է հասկանանք, թե որն են մեր շահերը, և որն են Ռուսաստանի շահերը, այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրենք այդ երկիրը: Առաջարկում եմ, որ մեր համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ: Մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի, Ամերիկայի ուսումնասիրության կենտրոններ, ունենք ֆանտաստիկ արևելագիտության կենտրոն, ուրեմն պետք է դա էլ ունենանք»,- ասաց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը նշեց, որ նաև կարևոր է ցանկացած երկրի հետ հարաբերություններում մշակել սեփական ցանկալի ու հնարավոր զարգացումների սցենարները:

 Armenpress.am