Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին. Ներդրումներ են արվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i107781-Կապանի_օդանավակայանը_կհամապատասխանի_միջազգային_չափանիշներին._Ներդրումներ_են_արվել
Մայիսի 27-ին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը հայտարարել է, որ ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2019 10:25 Asia/Tehran
  • Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին. Ներդրումներ են արվել

Մայիսի 27-ին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը հայտարարել է, որ ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Նա հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում. 800 մլն-ն արդեն ներդրվել է։

«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017-ին «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» հիմնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017-ի սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասել է Թադևոսյանը։

panarmenian.net