Երեխաների միջազգային օրը
Ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է Երեխաների միջազգային օրը։
Երեխաների միջազգային օրը ամենահին միջազգային տոներից է։ Դրա անցկացման մասին որոշումն ընդունվել է 1925 թվականին Ժնեւում, Համաշխարհային համաժողովում՝ նվիրված երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է այն մասին, թե ինչու է մանկական տոնը որոշվել անցկացնել հենց հունիսի 1-ին։
Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է չինացի որբ երեխաներին եւ նրանց համար Դուան ու ցզե (Նավակ-վիշապների փառատոն) տոնակատարություն կազմակերպել, հենց հունիսի 1-ին։ Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման ժամանակի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ առողջության պահպանման եւ երեխաների բարեկեցության խնդիրները հրատապ էին ինչպես երբեք, 1949-ին Փարիզում տեղի ունեցավ կանանց կոնգրեսը, որտեղ հնչեց երդում կայուն խաղաղության՝ որպես երեխաների երջանկության միակ երաշխիքի սպահովման աննկուն պայքարի մասին։ Եվ ահա այդ նույն թվականին Կանանց միջազգային դեմոկրատական դաշնության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում, նրա 2-րդ կոնգրեսի որոշումներին համապատասխան, ստեղծվեց այսօրվա տոնը։ Իսկ մեկ տարի հետո՝ 1950 թվականի հունիսի 1-ին, անցկացվեց Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, ինչից հետո այդ տոնը նշվում է ամեն տարի։
Երեխաների միջազգային օրն ունի իր դրոշը։ Կանաչ ֆոնին, որը խորհրդանշում է աճը, ներդաշնակությունը, թարմություը եւ արգասավորությունը, Երկրի նշանի շուրջ տեղադրված են ոճային ֆիգուրներ՝ կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ եւ սեւ։ մարդկային այդ ֆիգուրներտ խորհրդանշում են բազմազանությունն եւ հանդուրժողականությունը։ Երկրի նշանը կենտրոնում մեր ընդհանուր տան խորհդանիշն է։
News.am