Նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107967-Նախագահը_հրամանագրեր_է_ստորագրել_նախարարներ_նշանակելու_մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 04:53 Asia/Tehran
  • Նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար։ Նա ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից: Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից դարձել է 12։

Panarmenian.net