«Սորոս հեռացի՛». ոստիկանների ու ՎԵՏՈ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցավ բախում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՎԵՏՕ շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան է իրականացնելու Բաց հասարակության հիմնադրամներ՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց:
Այ պահին ակցիան շարունակվում է և արդեն իսկ տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Շրժման առաջնորդ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչ մի ոստիկանական ‹‹կորդոն›› չի կարող հետ պահել և փորձեց շարժվել դեպի գրասենյակ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին և տեղի ունեցավ բախում:
Մալյանը հայտարարեց, որ սորոսկանները, փաստացի, որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են ցույց անել, իսկ իրենք իրավազուրկ են:
‹‹Մնք ծառաներն ենք դարձել օտար գործակալաների: Այս ամենին պետք է վերջ տրվի ու այդ վերջը ես կտամ, այդ ճանապարհին չեմ կանգնի ոչ մի բանի առաջ››,-հայտարարեց Նարեկ Մալյանը:
Մնչ ոստիկանները փորձում էին նրան ու մյուս ակտիվիստներին խանգարել մոտենալ շենքին, Մալյանը վանկարկում էր՝ «Սորոս հեռացի», «Սորոս սրիկա» և այլն:
Verelq.am