Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին
Հունիս 05, 2019 05:15 Asia/Tehran
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Armenpress.am
Պիտակ