Հայաստանում կարող են բանկային ոսկի արտադրել. ԿԲ նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i108068-Հայաստանում_կարող_են_բանկային_ոսկի_արտադրել._ԿԲ_նախագահ
Մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի բանկային ոսկու արտադրության ձեռնարկություն։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 05, 2019 05:43 Asia/Tehran
  • Հայաստանում կարող են բանկային ոսկի արտադրել. ԿԲ նախագահ

Մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի բանկային ոսկու արտադրության ձեռնարկություն։

Այս մասին հունիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք հիշեցրել են, որ Կենտրոնական բանկը մի քանի տարի առաջ վաճառել է ոսկու ողջ պաշարը, քանի որ արդյունավետ չի համարել այդկերպ ոսկու պաշարները պահելը։

Ի պատասխան՝ Ջավադյանն ասել է, որ ԿԲ-ն համաձայնություն է ձեռք բերել  շվեյցարական ընկերություններից մեկի հետ, «անգամ որոշվել է, թե որտեղ պետք է կառուցվի այդ ձեռնարկությունը, եւ արդեն պատրաստ է շինարարության նախագիծը։ Բայց այս պահին այդ ընկերությունը բյուրոկրատական գործընթացների մեջ է»,- պարզաբանել է Հայաստանի ԿԲ նախագահը։

Բացի այդ, Արթուր Ջավադյանի խոսքով՝ այդ ձեռնարկության կառուցումը կախված է նաեւ հանրապետության լեռնահանքային ճյուղի իրավիճակի զարգացումից։

News.am